Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Արմենպրես»-ը և «ԲԵԼՏԱ»-ն հուշագրով Հայաստան-Բելառուս տեղեկատվական փոխանակումների նոր հիմք են դնում

«Արմենպրես»-ը և «ԲԵԼՏԱ»-ն հուշագրով Հայաստան-Բելառուս տեղեկատվական 
փոխանակումների նոր հիմք են դնում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «ԱՊՀ և ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն գործընթացների լուսաբանումը» մեդիաֆորումի ընթացքում «Արմենպրես» հայկական պետական լրատվական գործակալության և «ԲԵԼՏԱ» բելառուսական պետական լրատվական գործակալության միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։ Հուշագիրը ստորագրել են «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը և «ԲԵԼՏԱ»-ի տնօրեն Դմիտրի Ժուկը։ 

«Այս հուշագիրը հնարավորություն կտա մեզ ավելի ինտենսիվ օգտվել միմյանց տեղեկատվական հոսքերից։ Մենք կկարողանանք լայնորեն լուսաբանել երկու երկրներում տեղի ունեցող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գործընթացները, ստեղծել համագործակցության նոր հարթակներ։ Պատրաստվում ենք համատեղ իրականացնել միասնական նախագծեր և ծրագրեր»,- ասաց Արամ Անանյանը։ 

«Արմենպրես»-ը միջազգային լրատվական 4 կազմակերպությունների անդամ է: Գործակալությունը Հայաստանը ներկայացնում է ԱՊՀ Ինֆորմխորհրդում, Սևծովյան տարածաշրջանի ազգային լրատվական գործակալությունների խորհրդում, Հարավարևելյան Եվրոպայի և բալկանյան պետությունների ազգային լրատվական գործակալությունների խորհրդում (դիտորդ) և Լրատվական գործակալությունների համաշխարհային կոնգրեսում: 2014-2016թթ. «Արմենպրես»-ը ղեկավարել է Սևծովյան տարածաշրջանի ազգային լրատվական գործակալությունների խորհուրդը, որի և ԱՊՀ Ինֆորմխորհրդի 2014թ. նիստերն անցկացվել են Երևանում:

«Արմենպրես»-ը երկկողմ են գործակցության պայմանագրեր ունի աշխարհի ավելի քան 20 առաջատար լրատվական գործակալությունների հետ, որոնց շուրջ մեկ երրորդը կնքվել է վերջին հինգ տարիներին: Գործընկերների թվում են ՏԱՍՍ-ը, Ռոյթերսը, Սինխուան, ԻՌՆԱՆ, ՄԵՆԱՆ, ԲՏԱ-ն, Ագերպրեսը, Կազինֆորմը, շատ այլ լրատվամիջոցներ, որոնց հետ իրականացվում է տեղեկությունների եւ լուսանկարների փոխանակում:

«ԲԵԼՏԱ»-ն բելառուսական հեռագրային գործակալություն է, որը Բելառուսի Հանրապետությունում ամենախոշոր տեղեկատվական գործակալությունն է։ Ավելի քան 95 տարի այն գործում է որպես պետական լրատվական գործակալություն և Բելառուսի կենսագործունեության տարբեր ոլորտների վերաբերյալ միշտ ճշգրիտ տեղեկատվություն է տրամադրում։ Գործակալությունը ստեղծվել է 1918 թվականի դեկտեմբերի 23-ին, երբ Մինսկում բացվել է ռուսական հեռագրային գործակալություն բելառուսական մասնաճյուղը՝ ԲելՕտՌՈՍՏԱ-ն։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]