1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց զինծառայությունից խուսափածներին գումարի դիմաց քրեական հետապնդումից ազատելու օրենքը երկարաձգելու նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց զինծառայությունից խուսափածներին գումարի 
դիմաց քրեական հետապնդումից ազատելու օրենքը երկարաձգելու նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց զինվորական ծառայությունից խուսափած 27 տարին լրացած անձանց գումարի դիմաց քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորություն տվող օրենքի գործողության ժամկետը երկարաձգելու օրինագիծը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին միաձայն կողմ քվեարկեցին 85 պատգամավոր:

Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ տեղեկացնելով, որ իրենք վերապահումներով կողմ են քվեարկելու նախագծին՝ հետագայում հանդես գալով գումարն ընդհանրապես հանելու կամ առնվազն թողնելու նախաձեռնությամբ: 

Օրենքի նախագծով սահմանվում է, որ զինվորական ծառայությունից խուսափած անձինք, ում 27 տարին լրացել է, յուրաքանչյուր զորակոչից խուսափելու դիմաց պետք է վճարեն նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով գումար, ինչը հնարավորություն կտա ազատվել քրեական հետապնդումից և վերադառնալ հայրենիք:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]