Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Օգոստոս

Սուսերամարտի Հայաստանի առաջնությանը մասնակցել են նաև վրացի մարզիկները  


ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացել է սուսերամարտի Մ 23 տարեկանների Հայաստանի թիմային բաց առաջնությունը, որին մասնակցել է նաեւ Վրաստանի թիմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Խոցասուսեր զենքաձեւում տղաների պայքարում առաջին տեղը զբաղեցրել են վրացիները: Նրանք մեր տղաներին հաղթել են 45-37 հաշվով: Աղջիկների պայքարում եւս Վրաստանի թիմն ուժեղ է գտնվել: Հայ աղջիկները զիջել են մեկ խոցումի տարբերությամբ՝ 38-39:

Ճկասուսեր զենքաձեւում տղաների մեջ առաջինը Վրաստանի թիմն է: Նրանք մերոնց հաղթել են մեծ առավելությամբ՝ 45-27: Աղջիկների պայքարում 45-41 հաշվով հաղթել  է Հայաստանի ընտրանին:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ