Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վրաստանի եւ ՌԴ-ի ներկայացուցիչներն ընդլայնված կազմով հանդիպում կանցկացնեն Շվեյցարիայում

Վրաստանի եւ ՌԴ-ի ներկայացուցիչներն ընդլայնված կազմով հանդիպում կանցկացնեն Շվեյցարիայում
 ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները նոյեմբերի վերջին ընդլայնված ձեւաչափով հանդիպում կանցկացնեն Շվեյցարիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Վրաստանի Հանրային հեռուստատեսության Առաջին ալիքին հայտնել Է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն: Աբաշիձեն հայտարարությունն արել Է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի հետ հերթական 16-րդ հանդիպումից հետո, որը նոյեմբերի 16-ին կայացել Է Պրահայում:

Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ այդ հանդիպմանը կողմերը կքննարկեն սահմաներում բեռնաշրջանառության մաքսային մոնիթորինգի վերաբերյալ 2011 թվականին կնքված համձայնագրին առնչվող հարցեր:

Իսկ Պրահայում կայացած հանդիպմանը քննարկվել են նման ձեւաչափի համար սովորական դարձած հարցեր, որոնք վերաբերում են կողմերի համագործակցությանը առեւտրի, տրանսպորտի, տնտեսության ոլորտներում: Նշվել Է Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալի աճը, ինչպես նաեւ Վրաստան այցելած ռուսաստանցի զբոսաշրջիկների թվաքանակի ավելացումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]