Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Թագավորական ընտանիքի անդամները» սերիալի ռեժիսորը հեռացվել Է սեռական ոտնձգությունների պատճառով

«Թագավորական ընտանիքի անդամները» սերիալի ռեժիսորը հեռացվել Է սեռական ոտնձգությունների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ռեժիսոր եւ սցենարիստ Մարկ Շվաբը «Թագավորական ընտանիքի անդամները» հեռուստասերիալի նկարահանումներից հեռացվել Է սեռական ոտնձգությունների մեջ մեղադրանքների կապակցությամբ: Այդ որոշման մասին ասված Է E! հեռուստաալիքի եւ Lionsgate կինոստուդիայի համատեղ հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«E!-ն եւ Lionsgate հեռուստատեսությունը չափազանց լրջորեն են վերաբերվում սեռական ոտնձգությունների հետ կապված մեղադրանքներին, դրանք մանրակրկիտ ու անկախ հետաքննում են, ինչպես նաեւ համապատասխան գործողություններ են ձեռնարկում: Lionsgate-ն Մարկ Շվաբին հեռացրել Է «Թագավորական ընտանիքի անդամները» սերիալի նկարահանումներից, առայժմ մենք շարունակում ենք մեր հետաքննությունը»,-նշվում Է նոյեմբերի 15-ին տարածված հաղորդագրության մեջ:

Նրանք հանդիսատեսներին հավաստիացրել են, որ այդ որոշումը չի ազդի հեռուստասերիալի հերթական, չորրորդ եթերաշրջանի Էկրան բարձրանալու ժամկետների վրա: Այն կցուցադրվի 2018 թվականի ընթացքում:

Ռեժիսորի նկատմամբ մեղադրանքներն առաջադրել Է «Ծառի թումբը» (2003-2012 թթ.) հեռուստասերիալի սցենարիստ Օդրի Ուոշոփը: Նա պատմել Է, որ Շվաբը նկարահանումների ժամանակ ազատություն Էր տալիս ձեռքերին, անպարկեշտ արտահայտություններ Էր անում եւ սովորություն ուներ նկարահանման խմբի անդամներին ցույց տալ այն կանանց մերկ լուսանկարները, որոնց հետ ինտիմ կապի մեջ Է եղել: Սցենարիստի խոսքով՝ ոտնձգությունների են ենթարկվել իր համահեղինակը եւ այլ կանայք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]