Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Կատալոնիան Մադրիդի իշխանության ներքո ապագա չունի. Պուչդեմոն

Կատալոնիան Մադրիդի իշխանության ներքո ապագա չունի. Պուչդեմոն
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիան Մադրիդի իշխանության ներքո ոչ մի ապագա չունի ստեղծված իրավիճակում: Այս մասին հայտարարել Է Կատալոնիայի՝ պաշտոնից հեռացված ղեկավար Կառլես Պուչդեմոնն «Ալեքս Սալմոնդիի շոու» ծրագրին տված հարցազրույցում, որը նոյեմբերի 16-ին ցուցադրվել Է Մեծ Բրիտանիայի RT հեռուստաալիքի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այս հանգամանքներում Կատալոնիան ապագա չունի Իսպանիայի կազմում»,- նշել Է նա՝ գտնվելով, ինչպես ասվել Է, Բելգիայի տարածքում՝ գաղտնի վայրում: Պուչդեմոնի խոսքով՝ «Իսպանիայի պետության մտածելակերպը, որը հատկապես գալիս Է (Իսպանիայի կառավարության նախագահ պարոն Մարիանո) Ռախոյից, այնպիսին Է, որ իսպանական միասնությունն ընկալվում Է որպես կրոն»: «Դա ոչ թե քաղաքական հարց Է, այլ հոգեւոր կամ հավատին վերաբերող հարց:

Ուստիեւ գոյություն ունի այն բանի իսկական հնարավորությունը ընդունելու ինտելեկտուալ անընդունակությունը, թե Իսպանիան կարող Է ապագայում ուրիշը դառնալ՝ առանց Կատալոնիայի կամ առանց Բասկերի Երկրի, եթե դրա համար լինի ժողովրդի կամքը»,- նշել Է Կատալոնիայի նախկին ղեկավարը: Պուչդեմոնը պաշտոնական Մադրիդին, Եվրամիության իշխանություններին, ինչպես նաեւ ՄԱԿ-ի ներկայացուցիչներին կոչ Է արել հանդիպել իր «կառավարության» հետ՝ ստեղծված քաղաքական ճգնաժամին վերջ դնելու եւ Կատալոնիայի համար առաջընթաց շարժման հնարավորություն գտնելու համար:

Տարածաշրջանի՝ պաշտոնից հեռացված ղեկավարն ինքնավարության բնակիչներին կոչ Է արել խաղաղ դիմադրություն ցույց տալ Իսպանիայի իշխանություններին: «Իմ ուղերձն Է՝ լինել վստահ, ձեր գործի Էնտուզիաստներ եւ անսասան: Մենք կհասնենք հաջողության: Ի վերջո ժողովրդավարությունը կհաղթի»,- հայտարարել Է Պուչդեմոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]