Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«iPod-ի հայր» Թոնի Ֆադելը չի բացառում Հայաստանում ներդրում կատարելու հնարավորությունը

«iPod-ի հայր» Թոնի Ֆադելը չի բացառում Հայաստանում ներդրում կատարելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահի ՏՏ մրցանակի համաշխարհային մրցանակակիր Թոնի Ֆադելը, ով iPod-ի ստեղծողներից է, Երևանում հայտարարեց, որ շատ բան է լսել Հայաստանի ՏՏ ոլորտի մասին ու գուցե մի օր այստեղ ներդրում կատարի: Այս մասին Ֆադելը հայտնեց ՏՀՏ համայնքի և ուսանողների հետ հանդիպման ժամանակ` «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան: «Վերջին 25 տարիներին Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասին շատ բան լսել եմ: Ուր էլ, որ գնում եմ, ներառյալ այստեղ, փնտրում եմ խելացի մարդկանց և հանդիպում նրանց հետ, վաղն այդպիսի հանդիպումներ ունենալու եմ: Ներդրումներիս առումով որևէ սահմանափակումներ չունեմ, այնպես որ միգուցե: Հետաքրքիր մի ընկերության մասին եմ լսել այստեղ, որը աղբից, թափոններից էներգիա է ստանում, դա էլ ենք դիտարկելու, հետաքրքիր է` տեսնենք ինչ կլինի, ով գիտի»,-ասաց Թոնի Ֆադելը:

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2017թ. մրցանակը «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, iPod ապրանքանիշի ստեղծող, լիբանանյան ծագումով ամերիկացի գյուտարար Թոնի Ֆադելինն է: Նա Երևան է ժամանել ՀՀ նախագահից ստանալու պարգևը:

Մրցանակը յուրաքանչյուր տարի շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած անձանց: Մրցանակը բաղկացած է Հայաստանը և բարձր տեխնոլոգիաները խորհրդանշող ոսկե մեդալից, դիպլոմից և հուշախորհրդանիշից:

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի նախորդ տարիների դափնեկիրներն են` Open-Root կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզանը (2016), «Kaspersky Lab» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին, «Cisco systems» կորպորոցիայի Զարգացման գծով նախագահ Մարիո Մացցոլան, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն, Synaptics ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը, «Apple Computer» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, Ինտել կորպորացիայի նախկին գլխավոր գործադիր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Քրեյգ Բարեթը (2010):

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]