1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Լավրովը Հայաստանում Նալբանդյանի հետ կքննարկի ԼՂ խնդրի կարգավորման հեռանկարները

Լավրովը Հայաստանում Նալբանդյանի հետ կքննարկի ԼՂ խնդրի կարգավորման 
հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ով նոյեմբերի 20-21-ը պաշտոնական այցով կլինի Երևանում, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կքննարկի արցախյան հակամարտության կարգավորման հեռանկարները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

Նա տեղեկացրեց, որ բացի Նալբանդյանի հետ հանդիպումից Լավրովը կհանդիպի  նաև Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ: «Լավրովի այցն իրականացվում  է հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 20-րդ հոբելյանական տարում: Երկու երկրների նախարարները կմասնակցեն «Ռուսաստան և Հայաստան. դարերով կոփված բարեկամություն» խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը, ինչպես նաև հայկական փոստային նամականիշի մարման արարողությանը՝ նվիրված այս նշանակալի պատմական իրադարձություններին»,- հայտնեց Զախարովան:

Նա նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-ների միջև նախատեսվում է ստորագրել 2018-2019 թվականների խորհրդակցությունների ծրագիր: Երկկողմ բանակցությունների օրակարգում ընդգրկված են երկու երկրների միջև համագործակցության լայն համալիրը, ԵԱՀԿ-ի և ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի գծով արտաքին քաղաքական փոխգործակցությանն առնչվող հարցեր, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության և այլ միջազգային հարթակների շրջանակներում դիրքորոշումների համակարգումը:

«Երկու երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն տարածաշրջանային անվտանգության հարցը, այդ թվում և ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարները»,- ասաց ԱԳՆ խոսնակը:

Զախարովան շեշտեց, որ երկկողմ համագործակցության զարգացմանը նպաստում է բարձր մակարդակի ինտենսիվ քաղաքական երկխոսությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]