Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի պետական պարտքը կառավարելի է. Վաչե Գաբրիելյան

Հայաստանի պետական պարտքը կառավարելի է. Վաչե Գաբրիելյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը վստահեցնում է, որ Հայաստանի պետական պարտքը կառավարելի է: Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը ՀՀ փոխվարչապետն ընդգծեց, որ Հայաստանի պետական պարտքի հիմնական մասը ներգրավված է միջազգային դոնոր կազմակերպություններից ցածր տոկոսադրույքներով: «Այդ պարտքը կառավարելի է, որովհետև միջազգային բոլոր հենանիշների նկատմամբ մեր ցուցանիշները հստակ ցածր են և գտնվում են կառավարելիության տիրույթում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Գաբրիելյանը:

Փոխվարչապետը հավելեց, որ պարտքի կառավարելիության մասին է վկայում այն հանգամանքը, որ 2018թ. Հայաստանի արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը մեկ տոկոսային կետով նվազելու է: «Սա խոսում է պարտքի կայունացման մասին: Սա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք մեզ համար կարևոր որևէ ծրագրից: Մենք սա անում ենք չափավոր կերպով՝ համակցելով դա ընդհանուր կայունությանը»,- ասաց Գաբրիելյանը:

Նա նշեց, որ ցածր տոկոսադրույքներով միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից  տրամադրվող միջոցներով կառավարությունն ավելացրել է ներքին ծրագրերը՝ ներքին ներդրումները խթանելու ճանապարհով ստեղծելով հնարավորություններ, որոնք կնպաստեն ոչ միայն տնտեսական աճին, այլ քաղաքացիների կենսամակարդակի և կենցաղի  բարելավմանը:  

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]