1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԼՂ հարցում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից առկա է որոշակի ակտիվություն. Շավարշ Քոչարյան

 ԼՂ հարցում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից առկա է որոշակի ակտիվություն. 
Շավարշ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առկա է որոշակի ակտիվություն: Այդ մասին կառավարության նիստից հետո նշեց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Հարցին՝ համանախագահների ակտիվությունն ինչի հետ է կապված, ԱԳ փոխնախարարն ասաց. «Արդեն քանի տարի է, ինչ բանակցային գործընթացում ոչ միայն չկա առաջընթաց, այլև իրավիճակը շատ դեպքերում պայթյունավտանգ է, ինչի ապացույցն ապրիլյան դեպքերն են: Այդ տեսակետից, նրանք չեն կարող մտահոգված չլինել, առավել ևս, որ երեք համանախագահող երկրները հանդիսանում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ: Բնական է, որ իրենց համար ամբողջովին անընդունելի է ռազմական գործողությունների վերսկսումը»:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Քոչարյանն ընդգծեց, որ ակնկալիքը, այդ թվում՝ համանախագահների այն է, որ կարգավորման գործընթացում լինի առաջընթաց, ինչի համար անհրաժեշտ է կողմերի միջև վստահություն, ինչն իր հերթին ենթադրում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացում:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների մասին խոսակցություններ չկան: «Նախագահների հանդիպումների մասին որևէ խոսակցություն չկա, այն հանգամանքը, որ համանախագահներն առանձին հանդիպում են երկու արտգործնախարարների հետ, չի բացառում, որ միջնորդներն առաջարկեն ԱԳ նախարարների հանդիպում: Եթե դա լինի, ապա կհայտարարենք»,- ասաց Քոչարյանը:        

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]