Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայաստանում ամրագրվում է, որ ամուսնությունը կարող է կայանալ միայն տղամարդու և կնոջ միջև

Հայաստանում ամրագրվում է, որ ամուսնությունը կարող է կայանալ միայն 
տղամարդու և կնոջ միջև

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կառավարությունը փոփոխություններ կատարեց Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքում: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ փոփոխություններ կատարելը պայմանավորված է ՀՀ նոր Սահմանադրությամբ: «Բանն այն է, որ մեր Սահմանադրությունը նորովի մի շարք կարգավորումներ է տվել, մասնավորապես, որպես ամուսնանալու սահմանափակման նպատակ ամրագրել ենք բացառապես առողջության ու բարոյականության պաշտպանությունը: Առաջին անգամ ամրագրվել է, որ ամուսնությունը կարող է կայանալ միայն կնոջ ու տղամարդու միջև»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց նախարարը:

Այդ առնչությամբ վարչապետը հարցրեց. «Մինչև այս դա ամրագրված չէ՞ր»: Դավիթ Հարությունյանը բացասական պատասխան տվեց: Օրինագծով նախատեսվել է, որ երեխայի կարծիքը նրա տարիքի ու հասունության մակարդակին համապատասխան պետք է հաշվի առնվի երեխայի հետ կապված ցանկացած հարց լուծելիս: Նախարարի խոսքով՝ ամրագրվում է նաև ծնողական իրավունքներից զրկելու կամ դրանք սահմանելու նպատակը: «Եվ դա միայն երեխայի կենսական շահն է: Սահմանադրությունը նախատեսում է իր ծնողների հետ կանոնավոր շփումների երեխայի իրավունքը», - ասաց նախարարը՝ ընդգծելով, որ նախորդ Սահմանադրության մեջ այս նորմերը չեն եղել: Դավիթ Հարությունյանն ասաց, որ կարգավորումներ են առաջարկվել նաև որդեգրության գործընթացում, որոնք բխում են Հայաստանի՝ միջազգային պայմանագրերում ստանձնած պարտավորություններից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]