Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պերուի ֆուտբոլի ընտրանին 1982 թվականից ի վեր առաջին անգամ կմասնակցի Մունդիալին  

Պերուի ֆուտբոլի ընտրանին 1982 թվականից ի վեր առաջին անգամ կմասնակցի 
Մունդիալին

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության հերթական ուղեգիրը նվաճեց Պերուի ազգային ընտրանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` անցումային խաղերում Պերուի թիմը մրցեց Նոր Զելանդիայի ընտրանու հետ: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով: Պատասխան խաղում Պերուն 2:0 հաշվով հաղթեց Նոր Զելանդիայի ընտրանուն: 1982 թվականից ի վեր Պերուն առաջին անգամ կմասնակցի Մունդիալին:

Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությունը կանցկացվի Ռուսաստանի 11 քաղաքի 12 մարզադաշտում: Եզրափակիչ հանդիպումը կկայանա Մոսկվայի «Լուժնիկի»-ում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]