Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանության մասին Թաներ Աքչամի գիրքը լույս կտեսնի հունվարին

Հայոց ցեղասպանության մասին Թաներ Աքչամի գիրքը լույս կտեսնի հունվարին

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք պատմաբան Թաներ Աքչամի անգլալեզու նոր՝ «Սպանության հրամանները. Թալեաթ փաշայի հեռագրերն ու Հայոց ցեղասպանությունը» գիրքը 2018 թվականի հունվարին հասանելի կլինի ընթերցողներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հեղինակը հայտնել է, որ այս գրքում ներառված են երկու գլուխներ, որոնք չկան ավելի վաղ թուրքերեն հրատարակված «Նաիմ էֆենդու հուշագրությունները և Թալեաթ Փաշայի հեռագրերը» գրքում:

«Շատ ոգևորված եմ: Գիրքս լույս կտեսնի 2018 թվականի հունվարին: Երկու նոր գլուխ կա, որը ներառված չէ թուրքերեն՝ Նաիմ էֆենդու հուշագրությունների մասին գրքում: Այստեղ ոչ միայն ներկայացնում եմ նոր փաստաթղթեր, այլև քննարկում եմ «կեղծ ստորագրությունների» և «կեղծ ժամանակագրության» հարցը: Մեծ ցանկություն ունեմ այս նոր փաստերը ներկայացնել թուրք ընթերցողներին»,- հայտնել է Աքչամը:

Թուրքերենով 2016 թվականին հրատարակված «Նաիմ էֆենդու հուշագրությունները և Թալեաթ Փաշայի հեռագրերը» աշխատանքում ներառված Թալեաթ փաշայի հեռագրերում բացեիբաց երևում են հայերին կոտորելու հրամանները: Օրինակ՝ 1915 սեպտեմբերի 22-ի հեռագրերից մեկում Թալեաթ Փաշան այսպիսի հրաման է տվել․ «Հայերը Թուրքիայի տարածքում ապրելու, աշխատելու իրավունքներից ամբողջությամբ զրկվել են, պետությունը, իր վրա վերցնելով ամբողջ պատասխանատվությունը, հրամայում է ողջ չթողնել անգամ օրորոցի երեխաներին»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]