1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սպասվող լրահոս. 16.11.2017

Սպասվող լրահոս. 16.11.2017
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 
«Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում: 
Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի արտահանման վարկ: «Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ Հայաստանի կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը ներառված է այսօր՝ նոյեմբերի 16-ին, կայանալիք Կառավարության նիստի օրակարգում: Գործադրի օրակարգում ներառված հարցերից մեկի համաձայն էլ՝ մի քանի ընկերությունների համար ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը կհետաձգվի երեք տարով:
Ազգային ժողովը կշարունակի քննարկել պետական բյուջեի նախագիծը:  
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլլը հանդես կգան համատեղ հայտարարությամբ: 
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2017 թվականի դափնեկիր Թոնի Ֆադելը Մատենադարանում կհանդիպի տեղեկատվական տեխնոլոգիաների ներկայացուցիչների և ուսանողների հետ: Հանդիպման շրջանակում Ֆադելը կներկայացնի իր շնորհանդեսը, կպատասխանի հարցերին:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում ձևավորված աննախադեպ համագործակցությունը  8 հասարակական կազմակերպությունների միջև ամփոփում է  իր կատարած աշխատանքները Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղում: Մարտունի համայնքում այդ առիթով կկազմակերպվի մամուլի ասուլիս և շրջայց: Կներկայացվի կատարված աշխատանքների ամփոփումը:
Գյումրու Հայորդյաց տանը տեղի կունենա Ուսանողների միջազգային օրվան նվիրված կրթական փառատոնի պաշտոնական բացումը, որն իրականացվում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և Վորլդ Վիժն Հայաստանի համագործակցությամբ:
Ժամանակակից գրականությունը ներառված չէ 2018 թվականի բյուջեի պետաջակցության և պետպատվերի ցանկերում: Մշակույթի նախարարության Գրքի և հրատարակչական գործի կենտրոնի տնօրենի պաշտոնակատար, գրականագետ Արմեն Ավանեսյանը և «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը կներկայացնեն թեմայի շուրջ իրենց տեսակետները:
Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում տեղի կունենա Հյուսիսային պողոտայի տասնամյակի առիթով կազմակերպվող «Հյուսիսային պողոտա. երեկ, այսօր, վաղը» խորագրով ցուցահանդեսի բացումը, որը  կոչված է ներկայացնել Երևանի նորագույն պատմության էջերում կարևոր տեղ գրաված քաղաքաշինական այս ծրագրի պատմությունը, նրա անցյալը, գոյություն ունեցող նախագծերը, իրականացված պողոտայի այսօրվա անցուդարձն ու ապագայի զարգացումները:
Նոյեմբերի 16-ին տեղի կունենա Հայաստանում BLS International ընկերության գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը։ Ընկերությունը աշխարհի մի շարք երկրներում հեշտացնում է Իսպանիայի Թագավորության մուտքի վիզա ստանալու գործընթացը ուսանողների, զբոսաշրջիկների և բիզնեսմենների համար։
Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]