Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թույլ տվեք իմ մտքերը իմ մեջ պահել. Կարեն Կարապետյանը՝ 2018թ. վարչապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին

Թույլ տվեք իմ մտքերը իմ մեջ պահել. Կարեն Կարապետյանը՝ 2018թ. վարչապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը չի հստակեցնում՝ առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը 2018թ. վարչապետի պաշտոնի համար, թե՞ ոչ։

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ՀՀԿ-ում 2018թ. վարչապետի թեկնածու առաջադրելու քննարկումների ժամանակ իր թեկնածությունն առաջադրելո՞ւ է, վարչապետն ասաց. «Առաջադրելու եմ ես իմ թեկնածությունը, թե ոչ, թույլ տվեք դրա շուրք իմ մտքերը իմ մեջ պահել»:

Միևնույն ժանանակ, վարչապետը նշեց, որ գնահատում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի փորձը և մեծ դերակատարումը Հայաստանի զարգացման գործում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]