Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գործ է հարուցվել Ջիգարխանյանի առանձնասենյակում գաղտնալսող սարքերի հայտնաբերումից հետո

Գործ է հարուցվել Ջիգարխանյանի առանձնասենյակում գաղտնալսող սարքերի 
հայտնաբերումից հետո
ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվացի քննիչները ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի անձնական կյանքին միջամտելու վերաբերյալ քրեական գործ են հարուցել այն բանից հետո, երբ թատրոնի նրա առանձնասենյակում գաղտնալսող սարքեր են հայտնաբերվել: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել է իրազեկ մի աղբյուր:

«Ջիգարխանյանի առանձնասենյակում գաղտնի տեսագրության եւ ձայնագրության տեխնիկական միջոցների հայտնաբերման փաստով հարուցվել է քրեական գործ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածով (նամակագրության, հեռախոսազրույցների եւ այլ հաղորդագրությունների գաղտնիության խախտում)»,- նոյեմբերի 15-ին ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ նախօրյակին հետաքննության շրջանակներում քննիչները քննչական գործողություններ են կատարել Ջիգարխանյանի կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ոոմանովսկայայի եւ նրա ներկայացուցիչ Իրինա Մազուրի բնակարաններում: Միեւնույն ժամանակ, նշել է աղբյուրը, քրեական գործում առայժմ ֆիգուրանտներ չկան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]