Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պուտինը Սարգսյանին կհանձնի Վռուբելի հայտնի կտավը

Պուտինը Սարգսյանին կհանձնի Վռուբելի հայտնի կտավը

ՄՈՍԿՎԱ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների ցուցադրության ժամանակ նախատեսվում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Միխայիլ Վռուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» վերականգնված նկարը կհանձնի Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին: Այս մասին Մոսկվայից հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը:

Միխայիլ Վռուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարը 1995 թ-ին գողացվել է Ռուսական արվեստի թանգարանից (Երևան): Այն Միխայիլ Լերմոնտովի «Դևը» պոեմի նկարազարդումներից է։

Մինչև 2017 թվականը նկարի գտնվելու մասին տեղեկություններ չկային։ 2017 թվականի մարտի 15-ին Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի ժամանակ Պուտինի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց, որ նկարը ՌԴ համապատասխան մարմինների աշխատանքի շնորհիվ հայտնաբերվել է և վերադարձվելու է Հայաստան։

«Ռուսաստանի համապատասխան մարմինների ջանքերի շնորհիվ այս կտավը գտնվել է, և այսօր Վլադիմիր Պուտինը հայտնեց Հայաստանին այդ նկարը փոխանցելու ռուսական կողմի մտադրության մասին: Շատ շնորհակալ եմ»,- իր հայտարարության մեջ ասել էր Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]