Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

NASA-ն Մարսի վրա վայրԷջքի համար նախատեսված պարաշյուտ Է փորձարկել

NASA-ն Մարսի վրա վայրԷջքի համար նախատեսված պարաշյուտ Է փորձարկել

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NASA-ն կատարել Է այն պարաշյուտի առաջին փորձարկումը, որը նախատեսված Է Կարմիր մոլորակի մակերեւույթի վրա Mars 2020 առաքելության ռովերի՝ վայրԷջքի համար: Տեսագրությունը մատչելի Է տիեզերական գործակալության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ASPIRE (Advanced Supersonic Parachute Inflation Research Experiment) գիտափորձի ընթացքում Ուոլոփսի տիեզերակայանից (Վիրջինիայի նահանգ) Black Brant IX հրթիռով 51 կիլոմետր բարձրություն Է արձակվել օգտակար բեռնվածք (պարաշյուտ եւ չափիչ ապարատներ): Պարաշյուտը բացվել Է 42 կիլոմետր բարձրության վրա եւ ձայնի արագությունը 1,8 անգամ գերազանցող արագության ժամանակ: Հրթիռի արձակումից 35 րոպե անց օգտակար բեռնվածքը ջրԷջք Է կատարել Ատլանտյան օվկիանոսում՝ Ուոլոփս կղզուց 54 կիլոմետր հարավ - արեւելք ընկած շրջանում:

Փորձարկումները ճանաչվել են հաջող:

Mars 2020 առաքելությունը պետք Է դեպի Կարմիր մոլորակ ուղեւորվի 2020 թվականին: Դրա խնդիրների մեջ Է մտնում Կարմիր մոլորակի վրա կյանքի հետքերի երկրաբանական որոնումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]