Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ռեկորդային 34 մլն դոլարով վաճառվել Է երբեւԷ աճուրդի հանված ամենամեծ ադամանդը

Ռեկորդային 34 մլն դոլարով վաճառվել Է երբեւԷ աճուրդի հանված ամենամեծ ադամանդը
ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնեւի Christie՚s աճուրդում 34 միլիոն դոլարով վաճառվել Է աշխարհում աճուրդի հանված ադամանդներից խոշորագույնը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Agence France Presse-ը:

«Գրիզոնիոյի արվեստ» կոչվող շողակնի քաշը 163,4 կարատ Է: Այն ստացվել Է 404-կարատանոց ալմաստից, որն անցյալ տարի հայտնաբերվել Է Անգոլայում: Ալմաստը դարձել Է խոշորագույն բնակտորը, որը երբեւԷ արդյունահանվել Է այդ երկրում եւ 27-րդն՝ աշխարհում:

Քարի վրա երեք շաբաթ աշխատել Է 14 ակնագործներից բաղկացած խումբը, որոնք դրանից դոմինոյի քարի չափի ադամանդ են կերտել: Դրան կցվում Է մանյակ՝ ավելի փոքր չափերով զմրուխտներից եւ ադամանդներից:

Agence France Presse-ի տվյալներով՝ լոտի գինը դարձել Է ադամանդների համար համաշխարհային ռեկորդ՝ 34 միլիոն դոլար, որում ներառված Է միջնորդագինը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]