Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանում բացվել է Gebrüder Weiss ընկերության ներկայացուցչությունը

Երևանում բացվել է Gebrüder Weiss ընկերության ներկայացուցչությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մայրաքաղաքում նոյեմբերի 3-ին իր պաշտոնական ներկայացուցչությունը հիմնեց Gebrüder Weiss միջազգային տրանսպորտային և լոգիստիկ ընկերությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Գրանդ Հոթել Երևանում» կայացած տոնական միջոցառման շրջանակներում, Gebrüder Weiss ընկերության տնօրեն` Ալեքսանդր Խարլամովը ընդգծեց Gebrüder Weiss ցանցի նոր տեղակայման նշանակությունը. «Երևանից մենք ոչ միայն սպասարկում ենք մեր հաճախորդներին Իրանում և Ռուսաստանում, այլև, լինելով Հայաստանում, կենտրոնական տեղ ենք զբաղեցնում Մետաքսի Ճանապարհին որպես երթևեկության կարևոր հանգույց Եվրոպայի և Ասիայի միջև»: Շուրջ 100 հյուրերի առջև պարոն Խառլամովը շեշտեց տարածաշրջանի մեծ ներուժը և պարզաբանեց, թե ինչպես կարող է Gebrüder Weiss-ն օժանդակել արտասահմանյան ընկերություններին հայկական շուկա մուտք գործելու հարցում:

Համակցված բեռնափոխադրումներ Գերմանիայից, Ավստրիայից և Իտալիայից
դեռևս ապրիլի սկզբին ներկայացուցչական գրասենյակն իր աշխատանքն է սկսել մայրաքաղաք Երևանում և այդ ժամանակվանից ի վեր իրագործում է համակցված բեռնափոխադրումներ Եվրոպայից: Ավելին, լոգիստիկ ընկերության կողմից շաբաթական 2 անգամ առաջարկվում են գործող համակցված փոխադրամիջոցներ Ավստրիայից, Գերմանիայից  և Իտալիայից Վրաստանով դեպի Հայաստան:

«Նոր տեղակայմամբ մենք ընդլայնում ենք մեր տեղական ներկայացուցչությունը Կենտրոնական Ասիայում և իրագործում ևս մեկ կարևոր քայլ` նախկին Մետաքսի ճանապարհի վերաբացման գործում: Արդյունքում մեր հաճախորդները Հայաստանում օգտվում են նաև մեր բարձր եվրոպական որակի չափանիշներից»,- ասում է Թոմաս Մոզերը՝ Gebrüder Weiss-ի Հարավ-Արևելյան/ԱՊՀ տնօրենը և տարածաշրջանային ղեկավարը: Ցամաքային տրանսպորտից բացի ընկերության ծառայությունները ներառում են նաև օդային և ծովային տրանսպորտի միջոցներ: Մոտ ժամանակահատվածում հեռանկարներ կան ընդլայնելու տեղական լոգիստիկ ծառայությունները՝ նախատեսելով  տարածաշրջանում այլ գրասենյակների  բացումը: Երևանյան գրասենյակը ուղղակիորեն կապված է Վրաստանի Gebrüder Weiss-Hub ընկերությանը, որի հետ հապատեղ վարում է լոգիստիկ գործընթացները: 

Իր 6.500 աշխատակիցներով ընկերությանը պատկանող 150 գրասենյակներով և մոտ 1,36 միլիարդ եվրոյի տարեկան շրջանառությամբ (2016) Gebrüder Weiss ընկերությունը  դասվում է Եվրոպայի առաջատար բեռնափոխադրող և լոգիստիկ ընկերությունների թվին: Gebrüder Weiss Հոլդինգ ԲԸ-ն, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Լաութերախում (Ավստրիա), իր գործունեության հիմնական ոլորտներից բացի, որոնք են ցամաքային, օդային և ծովային բեռնափոխադրումները, ինչպես նաև լոգիստիկան, իր տանիքի տակ է համախմբում մի շարք հատուկ մասնագիտացված ոլորտին հատուկ լուծումներ և դուստր ձեռնարկություններ, որոնք ներառում են լոգիստիկ խորհրդատվություն x|vise, tectraxx (ոլորտի մասնագետ բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունների համար), inet-logistics (ծրագրային լուծումներ TMS բեռնափոխադրումների կառավարման համար), dicall (հաղորդակցման ծրագրեր, շուկայի ուսումնասիրություն, վերապատրաստում), Rail Cargo (երկաթուղային բեռնափոխադրումներ) և Gebrüder Weiss ընկերության ծանրոցային առաքումների ծառայությունը, որն ավստրիական DPD ընկերության գործընկերն է: Այս փաթեթը կոնցերնին հնարավորություն է տալիս արագ և ճկուն կերպով արձագանքել պատվիրատուների կարիքներին: Բնապահպանական, տնտեսական և սոցիալական բազմաթիվ ծրագրեր իրականացրած ընտանեկան այս ձեռնարկությունը, որը տրասնպորտային ոլորտում ունի ավելի քան 500 տարվա պատմություն, այսօր համարվում է կայուն գործարարական փորձի առաջատար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]