Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Նոյեմբեր

Թիլերսոնը ժամանել Է Մյանմա՝ քննարկելու ռոհինջաների խնդիրը


ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը նոյեմբերի 15-ին այցով ժամանել Է Մյանմա՝ այդ երկրի ղեկավարության հետ քննարկելու Ռաքհայնի նահանգի հումանիտար ճգնաժամը, որտեղ համահավաք ապրում Է ռոհինջա մուսուլմանական ազգային փոքրամասնությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը:

Նեյպիդո մայրաքաղաքում Թիլերսոնը, ինչպես սպասվում Է, ռոհինջաների խնդրի կարգավորման շուրջ կոնսուլտացիաներ կանցկացնի Մյանմայի կառավարության ավագ պաշտոնատարների, այդ թվում՝ պետական խորհրդական եւ արտաքին գործերի նախարար Աուն Սան Սու Չժիի հետ, որը փաստորեն երկրի քաղաքական առաջնորդն Է:

Մյանմայի Ռաքհայն հյուսիսային նահանգի իրադրությունը կտուկ սրվեց օգոստոսի 25-ին, երբ «Ռոհինջաների փրկության արաքանյան բանակ» շարժման հարյուրավոր զինյալներ հարձակումներ կատարեցին ոստիկանության 30 հենակետերի վրա: Դրանից հետո հանրապետության անվտանգության ուժերը պատժիչ գործողություն սկսեցին տարածաշրջանում: Ըստ առկա տվյալների, բախումները 414 մարդու կյանք խլեցին, ավելի քան 600 հազար ռոհինջաներ հարկադրված Էին լքել իրենց տները եւ փախչել հարեւան Բանգլադեշ՝ երկյուղելով Մյանմայի ուժայինների հետապնդումներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ