Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Նոյեմբեր

The Institute for Economics and Peace-ն ահաբեկչության զոհերի թվի նվազում Է արձանագրել


ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016 թվականին ահաբեկչության զոհերի թիվը նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել Է 13 տոկոսով եւ հասել երկամյա նվազագույնին: Նոյեմբերի 15-ին այս մասին հայտնել Է Էկոնոմիկայի եւ խաղաղության ինստիտուտը (The Institute for Economics and Peace), որը Լոնդոնում ներկայացրել Է «Ահաբեկչության գլոբալ ինդեքսը» զեկույցը, որտեղ վերլուծվում Է իրադրությունն աշխարհի 163 երկրներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրապարակված տվյալների համաձայն՝ անցյալ տարի ամբողջ աշխարհում ահաբեկիչների գործողությունների հետեւանքով զոհվել Է 25 հազար 673 մարդ 77 երկրներում. դա 22 տոկոսով պակաս Է, քան 2014 թվականի ռեկորդային ցուցանիշը, երբ ահաբեկիչների գործողությունների պատճառով կյանքից զրկվեց ավելի քան 32,6 հազար մարդ:

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը պատասխանատվություն Է կրում ավելի քան 9,1 հազար մարդու մահվան համար, ինչը 50 տոկոսով ավելի Է, քան 2015 թվականին:

Ահաբեկչական սպառնալիքի տեսակետից ամենավտանգավոր երկրների ցուցակը գլխավորում են Իրաքը, Աֆղանստանը, Նիգերիան, Սիրիան, Պակիստանը եւ Եմենը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ