Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մակրոնը հորդորել Է Եվրոպային՝ ձեռնպահ մնալ Թրամփի եւ Պուտինի նկատմամբ կտրուկ վերաբերմունքից

Մակրոնը հորդորել Է Եվրոպային՝ ձեռնպահ մնալ Թրամփի եւ Պուտինի նկատմամբ կտրուկ վերաբերմունքից

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում Է, որ Եվրոպայի համար նպատակահարմար չԷ կտրուկ հակահարված տալ ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին ի դեմս Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի: Այս մասին Մակրոնը հայտարարել Է Մեծ Բրիտանիայի BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիային տված հարցազրույցում, որը հրապարակվել Է նոյեմբերի 14-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եթե պարզապես նրանց (Թրամփին եւ Պուտինին) վանենք Եվրոպայից եւ մեր արժեքներից՝ հայտարարելով, թե նրանք դավաճանում են դրանց, մենք ինքներս կդավաճանենք դրանց»,- ասել Է Մակրոնը:

«Մենք գտնվում ենք մահմեդական աշխարհի մի շարք ռազմական հակամարտությունների Էպիկենտրոնում,- ընդգծել Է նախագահը:- Եվ ինձ համար շատ կարեւոր Է աջակցել նրանց, ովքեր պաշտպանում են չափավոր, մնացած բոլոր կրոնների նկատմամբ բաց իսլամը»: Ինչպես կարծում Է քաղաքական գործիչը, Եվրոպան վերստին պետք Է սկսի «գաղափարներ փոխանցել», որպեսզի գրավիչ դառնա արաբական աշխարհի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]