1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մարտիրոս Սարյանի կտավների ցուցադրությամբ Ռուսաստանում կմեկնարկեն  Հայաստանի մշակութային օրերը

 Մարտիրոս Սարյանի կտավների ցուցադրությամբ Ռուսաստանում կմեկնարկեն  
Հայաստանի մշակութային օրերը

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-Ռուսաստան դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի առիթով Ռուսաստանում նոյեմբերի 15-23-ը կանցկացվեն Հայաստանի մշակութային օրեր: Բազմաբովանդակ ցուցահանդեսներ, համերգային ծրագրեր և այլ միջոցառումներ կիրականացվեն Մոսկվայում, Ռուսաստանի այլ քաղաքներում, ՌԴ մարզերում:

Միջոցառումների պաշտոնական մեկնարկը կտրվի նոյեմբերի 15-ին Տրետյակովյան պատկերասրահում: Այնտեղ կբացվի Մարտիրոս Սարյանի  ստեղծագործությունների ցուցահանդեսը: Նույն օրը Մոսկվայի հայոց եկեղեցական համալիրի տարածքում   խաչքարերի ցուցահանդես կբացվի, այնուհետև կկայանա «Հովեր» երգչախմբի համերգը: Հայաստանի մշակույթի նախարարությունը ժամանակակից խաչքար կնվիրի եկեղեցուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 17-24-ը Ռուսաստանի ժամանակակից պատմության պետական թանգարանում կբացվի Արա Հարությունյանի քանդակների և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցադրվելու են այն գործերը, որոնք ներկայացված են Ռուսաստանի տարբեր թանգարաններում, մասնավոր  հավաքածուներում:

Նոյեմբերի 18-ին Պ. Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի մեծ դահլիճում կկայանա համերգային ծրագիր Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և առաջատար օպերային երգիչներ Հասմիկ Թորոսյանի, Լիպարիտ Ավետիսյանի մասնակցությամբ: Համերգը կղեկավարեն չորս դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյանը, Կոնստանտին Օրբելյանը, Էդուարդ Թոփչյանը և Վլադիմիր Սպիվակովը:

Նոյեմբերի 22-ին Նկարիչների կենտրոնական տանը տեղի կունենա «Հայաստանի տարրերը» համալիր միջոցառում: Կներկայացվեն հայկական կերպարվեստը, արծաթագործությունը, տարազները, կհնչեն դուդուկ և ջազ երաժշտություն:

Միջոցառումների փակման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգի պետական ակադեմիական կապելլայում: Եզրափակիչ համերգային ծրագրում հանդես կգան Վահագն Հայրապետյանի ջազային կվինտետը և «Հովեր» պետական կամերային երգչախումբը:

Մշակութային օրերի շրջանակում Ռուսաստանում հյուրախաղերով հանդես կգան Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը, Հայաստանի պարի պետական անսամբլը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը, Հայաստանի պետական ջազ նվագախումբը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]