1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանը որպես մոդել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուշադրության առանցքում է. Բուզետտո

Հայաստանը որպես մոդել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուշադրության առանցքում է. Բուզետտո

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն Հայաստանը հրաշալի վայր է համարում ներդրումներ կատարելու համար: Նա դա պայմանավորում է հանգամանքով, որ Հայաստանն իր զարգացման գործում, որքան հնարավոր է, լուրջ դերակատարում է տալիս նորարարությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՄԱԿ-ի պաշտոնյան հայտարարեց Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի պաշտոնական բացման արարողության ժամանակ, որին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Սա առաջին անգամն է, երբ որևէ տեղ աշխարհում մենք տեսնում ենք այսօրինակ մեխանիզմ: Մենք աջակցություն ենք հայտնում վարչապետի տեսլականին`զարգացման հարցերի լուծման ավելի «խելացի» ու ճկուն համակարգ ունենալու ուղղությամբ և այդ համատեքստում պատրաստակամություն ենք հայտնում ոգևորությամբ համագործակցել Հայաստանի և աշխարհի մեր միջազգային գործընկերների հետ»,-ասաց նա:

Բուզետտոյի խոսքով` պետություն-ՄԱԿ համագործակցության արդյունքում ստեղծված նորարարական կենտրոնը ոչ միայն ուղղված է Հայաստանում փոփոխությունների աջակցմանը, այլև ՄԱԿ-ի գործողությունների օժանդակմանը: «Հայաստանը ծառայում է որպես մոդել, ՄԱԿ-ի բարձր ղեկավարությունը` ներառյալ գլխավոր քարտուղարը, մեծ ուշադրություն է դարձնում այս նախաձեռնությանը, և հաջողությունն այստեղ այսօր կօգնի ոչ միայն Հայաստանին, այլև մենք հույս ունենք` ողջ աշխարհին»,-հավելեց նա:

Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի ղեկավար Էրիկ Գյուլազյանն էլ, ներկայացնելով կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները, նշեց, որ պետք է փորձեն նորարարությունը ներմուծել Հայաստանի բարեփոխումների օրակարգ` մաքսիմալ սեղմ ժամանակահատվածում ու արդյունավետությամբ դրանք իրականացնելու համար: «Կայուն զարգացման 17 նպատակները, որոնք իրենց ներքո ունեն 300 ինդիկատոր, սերտորեն փոխկապված են Հայաստանում իրականացվող ազգային բարեփոխումների գործընթացի հետ: Կենտրոնը կփորձի նպաստ ունենալ երկարաժամկետ նպատակների ու կարճաժամկետ արագ հաղթանակների շղթայի սահուն կազմակերպման գործում»,-ասաց կենտրոնի ղեկավարը:

Նորարարական կենտրոնն արդեն համագործակցում է «Stanford Change Labs»-ի, «UN global Pulse»-ի, «The Behavioral Insights Team»-ի, Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) հետ: Այն գործում է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի շրջանակներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]