Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հունիս

ԵՄ-ն պետք Է բացի շուկաները «Արեւելյան գործընկերության» երկրների համար. ԵԽ-ի պատգամավոր


ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը պետք Է ապահովի «Արեւելյան գործընկերություն» ծրագրի մասնակից երկրների մուտքը հանրակցության ներքին շուկա՝ դրանով իսկ դրսեւորելով նրանց հետ տնտեսական ինտեգրացման ԵՄ-ի պատրաստակամությունը: Այդ մասին նոյեմբերի 14-ին հայտարարել Է Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբակցության՝ Եվրախորհրդարանի առաջատար քաղաքական խմբի ղեկավար Մանֆրեդ Վեբերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

«Գործընկերության մեր պատրաստակամությունը ցուցադրելու առավել ծանրակշիռ միջոցը, որը մենք՝ եվրոպացիներս ունենք, այդ երկրներին ԵՄ-ի միասնական շուկա մուտք տրամադրելն Է, որովհետեւ տնտեսական չափումը առավել զոհեղ գործիքն Է, որն ունի Եվրոպան: Կարծում եմ՝ դա ճիշտ մոտեցում, Է, բայց մենք նաեւ պետք Է չափանիշներ որոշենք նրանց համար, ովքեր ցանկանում են միանալ ԵՄ-ի միասնական շուկային»,-ասել Է նա լրագրողներին Ստրասբուրգում: Մամուլի ասուլիսի հեռարձակումն իրականացրել Է ԵՄ-ի ինստիտուտների տեսածառայությունը:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ