Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Շաքարային դիաբետը կարելի է կանխարգելել՝ տարեկան մեկ անգամ արյան մեջ գլյուկոզայի քանակը որոշելով

Շաքարային դիաբետը կարելի է կանխարգելել՝ տարեկան մեկ անգամ արյան մեջ 
գլյուկոզայի քանակը որոշելով

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարեկան գոնե մեկ անգամ արյան անալիզ հանձնելով՝ կարելի է կանխարգելել դիաբետը: Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրը՝ նոյեմբերի 14-ին Երևանում կազմակերպված ավտոբուսով երթի նպատակն էր հանրության ուշադրությունը հրավիրել խնդրին, նպաստել դիաբետի վաղ հայտնաբերմանը և տալ հմտություններ՝ խուսափելու հետագա բարդություններից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  երթը կազմակերպել է «Հաղթենք դիաբետը միասին» հիմնադրամը՝ ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

«Դիաբետով հիվանդ երեխաների կրթության անհրաժեշտություն կա: Պետք է գիտակցել, թե ինչ է կատարվել օրգանիզմում, որն է դիաբետի առաջացման պատճառը և ինչու է անհրաժեշտ ինսուլին օգտագործել: Այն կօգնի ճիշտ սննդակարգի, կյանքի առօրյա ակտիվության ճիշտ որոշմանը»,-ասաց «Հաղթենք դիաբետը միասին» հիմնադրամի տնօրեն Խանդութ Հովհաննիսյանն ու հավելեց՝ ճիշտ մոտեցման դեպքում երեխաների մոտ բարդություն չի առաջան:

Երթի ընթացքում հիմնադրամի շահառու շաքարային դիաբետով հիվանդ երեխաների հետ անցորդներին բաժանեցին դիաբետի մասին ինֆորմացիա պարունակող թռուցիկներ: «Շեշտադրումն այն է, որ եթե տարեկան մեկ անգամ հանձնեն արյան անալիզ, որոշեն գլյուկոզայի մակարդակն արյան մեջ, հնարավոր է հիվանդությունը կանխարգելել»,-նշեց Հովհաննիսյանը:

Երեխաների հետ բաժանեցին նաև թխվածքաբլիթներ: «Այն ևս սիմվոլիկ է՝ կա կարծրատիպ, թե դիաբետի դեպքում քաղցրն արգելված է: Սակայն, եթե ինսուլինի չափաբաժինը ճիշտ որոշվի, հնարավոր է առանց խիստ դիետայի հետևել առողջությանը»,-ասաց հիմնադրամի տնօրենը:

Եղան 4 կանգառներ՝ Ֆրանսիայի հրապարակում, Սասունցի Դավթի հրապարակում, Վերնիսաժի մոտ և Հանրապետության հրապարակում:

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]