Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շարմազանովը 2018թ. պետական բյուջեն ապագայում կայուն տնտեսական աճի ապահովման լավ հիմք է համարում

Շարմազանովը 2018թ. պետական բյուջեն ապագայում կայուն տնտեսական աճի 
ապահովման լավ հիմք է համարում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 2018թ. պետական բյուջեի նախագիծն իրատեսական է, որը հնարավորություն է տալու ապահովել շուրջ 5 տոկոս տնտեսական աճ: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին այս մասին ասաց խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Սա կարող է լավ պայմաններ ստեղծել ապագա տարիներին ավելի կայուն տնտեսական աճ ապահովելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝է նշեց Շարմազանովը:

Անդրադառնալով տեղական ինքնակառավարման մարմինների նշանակությանը՝ Շարմազանովն ընդգծեց, որ իշխող ՀՀԿ-ն կարևորում է տեղական ինքնակառավարման մարմինների դերը և, ելնելով այդ կարևորությունից, մասնակցել է նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին: «Հարկ է նշել, որ 52 համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որից 42-ում հաղթեցին ՀՀԿ-ական թեկնածուները: Սա պարտավորեցնող է, և ևս մեկ անգամ վկայում է, որ համայնքներում Հանրապետական կուսակցությունն ամենավստահելի քաղաքական ուժն է»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]