Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Նոյեմբեր

Իրանում երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 530-ի


ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 530-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 14-ին հայտնել են իրանական ԶԼՄ-ները: Ավելի վաղ հաղորդվել Էր առնվազն 445 մարդու զոհվելու մասին:

Երկրաշարժն զգացվել Է հանրապետության յոթ նահանգներում, որոնցում այս կամ այն չափով տուժել են 1650 քաղաքներ ու բնակավայրեր: Ամբողջովին ավերվել Է 12 հազար տուն, եւս նույնքանն զգալի վնասվածքներ են ստացել: Տուժածների թիվը գերազանցել Է 7 հազարը: Շարունակվում են որոնողա-փրկարարական աշխատանքները:

Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ նոյեմբերի 12-ի երեկոյան Իրանի եւ Իրաքի սահմանում մեկը մյուսի հետեւից երկու հզոր ստորգետնյա ցնցում Է տեղի ունեցել 7,2 եւ 7,3 մագնիտուդով: Գրանցվել են մինչեւ 4,9 մագնիտուդով տասնյակ հետցնցումներ: Իրաքի առողջապահության նախարարությունը հայտնել Է յոթ զոհվածների եւ ավելի քան 530 տուժածների մասին:

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նոյեմբերի 14-ին այցելել Է Քերմանշահ արեւմտյան նահանգ, որն առավել մեծ չափով Է տուժել երկրաշարժից: Ինչպես հայտարարել Է նախագահը, «կառավարությունը եւ զինված ուժերն իրենց բոլոր ռեսուրսներն ու հնարավորությունները գործի կդնեն տարածաշրջանի բնակչությանն օգնություն ցուցաբերելու եւ բնականոն կյանքին բնակիչների վերադարձին օժանդակելու համար»:

Նոյեմբերի 14-ն Իրանում սգո օր Է հայտարարված, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ