Ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտվեց Սերբիային
17:06, 14 Նոյեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը կրկին պարտվեց:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆուտբոլի Եվրոպայ 2019 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի Մ21 տարեկանների թիմը Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում հյուրընկալել էր Սերբիայի թիմին: Առաջին կեսում թիմերին չհաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ: Երկրորդ կեսի 53-րդ րոպեին Սերբիայի հավաքականին առաջ մղեց Լուտովաչը: Հայաստանի հավաքականը չկարողացավ հետ բերել կորցրած և հանդիպումն ավարտվեց 0:1 հաշվով հօգուտ սերբերի:
Այս խաղից հետո Արթուր Ոսկանյանի սաներն ունեն 7 միավոր և 7-րդ ենթախմբում 3-րդ տեղում են:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում