Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Նոյեմբեր

Իրանի նախագահն այցելել Է երկրաշարժից տուժած Քերմանշահի նահանգ


ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նոյեմբերի 14-ին այցելել Է Քերմանշահ արեւմտյան նահանգ, որն առավել մեծ չափով Է տուժել նոյեմբերի 12-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Mehr News հրատարակությունը: Ինչպես հայտարարել Է նախագահը, «կառավարությունը եւ զինված ուժերն իրենց բոլոր ռեսուրսներն ու հնարավորությունները գործի կդնեն տարածաշրջանի բնակչությանն օգնություն ցուցաբերելու եւ բնականոն կյանքին բնակիչների վերադարձին օժանդակելու համար»:

Իրանում տեղի ունեցած երկրաշարժն զգացվել Է յոթ նահանգներում, որոնցում այս կամ այն չափով տուժել են 1650 քաղաքներ ու բնակավայրեր: Ամբողջովին ավերվել Է 12 հազար տուն, եւս նույնքանն զգալի վնասվածքներ են ստացել: Վերջին տվյալների համաձայն, զոհվածների թիվը հասել Է արդեն 450-ի, ավելի քան 7 հազար մարդ տուժել Է:

Շարունակվում են որոնողա-փրկարարական աշխատանքները: Նոյեմբերի 14-ն Իրանում սգո օր Է հայտարարված, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ