Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կառավարությունը ևս երեք տարի սոցիալական աջակցություն կտրամադրի սահմանամերձ համայնքների բնակիչներին

Կառավարությունը ևս երեք տարի սոցիալական աջակցություն կտրամադրի 
սահմանամերձ համայնքների բնակիչներին

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը խորհրդարանին առաջարկում է ևս երեք տարով երկարաձգել սահմանամերձ համայնքներին տրամադրվող սոցիալական աջակցությունը: Ազգային ժողովը քննարկում է «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը հիշեցրեց, որ 2015թ. խորհրդարանն  ընդունել է «Սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցության մասին» օրենք՝ եռամյա ժամկետով;

«Նպատակն այն էր, որ մենք երեք տարի հետո պետք է անդրադառնանք այս խնդրին և երկարացնենք ժամկետը կամ, միգուցե, նպատակահարմար չհամարենք այն երկարացնել: Մենք 2018թ. պետական բյուջեի ծրագրում նախատեսել ենք այս ծրագրի իրականացումը և այս նախաձեռնությամբ առաջարկում ենք ևս երեք տարով՝ 2018-2020թթ համար,  երկարաձգել սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցության ծրագիրը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Տերտերյանը:

Փոխնախարարը հստակեցրեց, որ սահմանամերձ այն բնակավայրերը, որոնք վերջին 5 տարիների ընթացքում հրետակոծվել, գնդակոծվել են, ստանում են որոշակի սոցիալական օժանդակություն, մասնավորապես՝ հաշվարկային տարում գումարային մինչև 360 խորանարդ մետր ծախսած բնական գազի սակագնի 50 տոկոսի չափով, հաշվարկային տարում գումարային մինչև 1440 կիլովատ ծախսած էլեկտրաէներգիայի սակագնի 50 տոկոսի չափով և բնական գազի սպառող չհանդիսացող, սակայն էլեկտրաէներգիայի սպառող համարվող բնակիչների համար տարեկան մինչև 180 խորանարդ մետր բնական գազի գնին համապատասխան էլեկտրաէներգիայի վարձի փոխհատուցում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]