Բարբիի արտադրողն առաջին անգամ հիջաբով տիկնիկ Է թողարկել
ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Mattel ընկերությունն առաջին անգամ հիջաբով տիկնիկ Է թողարկել. այն ներկայացվել Է ամերիկուհի սուսերամարտիկ Իբթիհաջ Մուհամադի տեսքով, որը, ելույթ ունենալով մուսուլմանական գլխաշորով, դարձել Է 2016 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հայտնել Է խաղալիքներ արտադրողը, տիկնիկը թողարկվել Է Sheroes (female heroes, հերոս կանայք) շարքում, որը նվիրված Է այն կանանց, որոնք ոգեշնչում են աղջիկներին եւ ընդլայնում հնարավորությունների սահմաններն ամբողջ աշխարհում: Մուհամադն անձամբ Է մասնակցել տիկնիկի արտաքին տեսքի մշակմանը:
Արարողությանը, որտեղ տիկնիկն առաջին անգամ ցուցադրվել Է հանրությանը, Մուհամադն հիշել Է իր մանկությունը եւ այն, թե ինքը որքան Էր ցանկանում, որ իր Բարբին նման լինի իրեն եւ նույնպես հիջաբ հագած լինի:
Մարզուհին պատմել Է, որ ինքը քույրերի հետ միասին իրենց տիկնիկների համար մուսուլմանական գլխաշորեր Էին կարում:
Իբթիհաջ Մուհամադի տեսքով տիկնիկը վաճառքում կհայտնվի 2018 թվականին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում