Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող բոլոր երեխաները Հայաստանում ապահովված են ինսուլինով և թեստ-երիզներով

Առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող բոլոր երեխաները Հայաստանում ապահովված են ինսուլինով և թեստ-երիզներով

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շաքարային դիաբետով հիվանդ 520 մինչ 18 տարեկան երեխա է հաշվառված Հայաստանում հոկտեմբեր ամսվա տվյալներով: Նրանցից յուրաքանչյուրին պետությունն ապահովում է  անվճար ինսուլինով, ինչպես նաև թեստ-երիզներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 14-ին՝ շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրը լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱՆ գլխավոր մանկական էնդոկրինոլոգ Ելենա Աղաջանովան:

«Առաջին տիպի շաքարային դիաբետի ժամանակ առկա է ինսուլինի  բացարձակ անբավարարություն: Եվ միակ լուծումն ինսուլին ստանալն է: Հայաստանում բոլոր երեխաներն ապահովված են ինսուլինով: Ունենք մարդկային ինսուլին և ինսուլինային անալոգներ, որոնք համարվում են նորագույն ինսուլիններ»,-ասաց Աղաջանովան:

Շաքարային դիաբետի վերահսկման համար անհրաժեշտ է օրական մի քանի անգամ չափել գլյուկոզան արյան մեջ՝ հասկանալու ինսուլինի դոզայի կամ սննդի մեջ կա փոփոխության անհրաժեշտություն: Արյան մեջ գլյուկոզայի քանակը որոշելու համար նախատեսված թեստ-երիզները 2016-ից  երեխաները պետությունից ստանում են անվճար:

«Ամսական մեկական տուփ տրվում է բոլոր երեխաներին: Նաև մեկական տուփ երեխաները ստանում են «Երազ» բարեգործական հիմնադրամի կողմից»,-ասաց գլխավոր մանկական էնդոկրինոլոգը:

Նրա խոսքով՝ պետությունը և բժիշկները ոչինչ չեն կարող անել առաջին տիպի դիաբետը կանխելու համար: Այդ տեսակի դիաբետը պայմանավորված է գենային մուտացիաներով և ոչ մի կանխարգելման միջոց ողջ աշխարհում չկա: 2-րդ տիպի շաքարային դիաբետը երեխաների դեպքում երիտասարդացել է: Այդ տիպի դիաբետով տառապող 4 երեխա ունենք Հայաստանում: Սակայն դիաբետի այդ տեսակը կանխարգելել կարելի է: Անհրաժեշտ է ճարպակալման և նստակյաց կյանքի դեմ պայքար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]