Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը պետություն- ՄԱԿ համագործակցության հաջող օրինակ է. Վարչապետ

Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը պետություն-
ՄԱԿ համագործակցության հաջող օրինակ է. Վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում առաջին Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի հիմնումը Հայաստանում պետություն-Միավորված ազգերի կազմակերպություն համագործակցության լավագույն օրինակ է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`կենտրոնի բացմանն ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Սա առաջին նմանատիպ կենտրոնն է, երբ պետությունն ազգային մակարդակում ՄԱԿ-ի հետ ստեղծում է նորարարական մարմին, որով կօժանդակի կայուն զարգացման նպատակների իրականացմանը մեր երկրում: Ես տեղյակ եմ, որ Հայաստանում ՄԱԿ-ի մեր գործընկերները այս փորձը կիսել են Նյու Յորքի իրենց գործընկերների հետ և պատրաստվում են այն ներկայացնել այլ երկրներում` որպես կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղած պետություն-ՄԱԿ համագործակցության հաջող օրինակ»,-նշեց ՀՀ վարչապետը:

Կարեն Կարապետյանի դիտարկմամբ`կենտրոնի բացմամբ կատարվել է չափազանց կարևոր քայլ, քանի որ այս նպատակների իրականացումը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար և մեր երկրի կողմից որդեգրված առանցքային բարեփոխումների մի մասն է: «Նորարարական կենտրոնի հիմնական դերը կլինի կիրառել աշխարհում առկա ինովացիոն տեխնոլոգիական փորձը բազմաշերտ խնդիրներին ասիմետրիկ  լուծում տալու համար: Կայուն զարգացման նպատակների իրականացումը կլինի 2030 թվականին` որպես Հայաստանի զարգացման ռազմավարության մաս` համաձայն մեր առաջնահերթությունների ու ժամանակացույցի»,-նշեց գործադիրի ղեկավարը:

Նա հավելեց, որ արդեն ստեղծվել ու ակտիվ գործում է աշխատանքային խումբ` կայուն զարգացման նպատակները Հայաստանում նախապատրաստելու և իրականացնելու համար: Իսկ հաջորդ տարվա հուլիսին ՄԱԿ-ում ներկայացվելու է Հայաստանում կայուն զարգացման նպատակների իրականացման ընթացքը:  «Հույս ունեմ, որ մեր փորձը և այս ժամանակահատվածում կատարված աշխատանքը կարող է լավ օրինակ ծառայել ինչպես պետություն-ՄԱԿ համագործակցության, այնպես էլ  նորարարական, ոչ ստանդարտ մոտեցումները առկա խնդիրներին առավել արդյունավետ լուծում տալու տեսանկյունից»,-ավելացրեց վարչապետ Կարապետյանը:

Կայուն զարգացման ազգային նորարարական կենտրոնի պաշտոնական բացումը կայացավ նոյեմբերի 14-ին: Այն կգործի Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի շրջանակներում: Կենտրոնի ղեկավարն է Էրիկ Գյուլազյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]