1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իրանում երկրաշարժից շուրջ 12 հազար տուն Է ավերվել

Իրանում երկրաշարժից շուրջ 12 հազար տուն Է ավերվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ 12 հազար տուն Է ավերվել Իրանի արեւմուտքում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետեւանքով, որտեղ 400-ից ավելի մարդ Է զոհվել: Այդ մասին հայտնել Է Իրանի Կարմիր Մահիկի փրկության եւ օգնության կազմակերպության ղեկավար Մորթեզա Սալիմին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ավերվել Է մոտավորապես 12 հազար բնակելի շինություն»,- Սալիմիի խոսքը մեջբերում Է IRINN հեռուստաալիքը: Իրանի մշակութային ժառանգության, արհեստների եւ զբոսաշրջության կազմակերպության ղեկավար Ալի Ասղար Մունեսանն ավելի վաղ հայտնել Էր, որ երկրաշարժը վնաս Է հասցրել մի քանի պատմական օբյեկտների եւ հուշարձանների:

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նոյեմբերի 14-ին այցելել Է երկրաշարժից առավել մեծ չափով տուժած Քերմանշահի նահանգ՝ տեղում գնահատելու իրադրությունը: Իրանի նախագահն այցելել Է այդ թվում՝ Սարե-Պոլե-Զոհաբի շրջան, որտեղ առավել մեծ Է տարերքի զոհերի թիվը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]