Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Apple-ը հաջորդ տարի կարող Է երեք նոր սմարթֆոն թողարկել iPhone X-ի հիմքի վրա

Apple-ը հաջորդ տարի կարող Է երեք նոր սմարթֆոն թողարկել iPhone X-ի հիմքի վրա

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերությունը հաջորդ տարի կարող Է երեք նոր սմարթֆոն թողարկել iPhone X-ի հիմքի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Macrumors պորտալը՝ վկայակոչելով KGI Securities ընկերության վերլուծաբան Մինգ Չի Կուոյին:

Նրա կանխատեսումների համաձայն՝ երկու նոր մոդելները կունենան OLED-դիսփլեյներ՝ 5,8 եւ 6,5 դյույմ անկյունագծով (մեկ դյույմի հաշվով համապատասխանաբար 458 եւ 480 – 500 փիքսել լուծաչափերով), երրորդը՝ LCD-դիսփլեյ՝ 6,1 դյույմ անկյունագծով (մեկ դյույմի հաշվով 320 – 330 փիքսել): Դիզայնով բոլոր երեք սմարթֆոնները նման կլինեն iPhone X-ին: Բացի դրանից, դրանք բոլորը սարքավորված կլինեն True Depth խցիկով:

LCD-մոդելը, փորձագետի կանխատեսումներով՝ կարժենա 649-ից մինչեւ 749 դոլար: OLED-մոդելների ենթադրվող արժեքը նա չի հայտնել: iPhone X-ը վաճառքի Է հանվել նոյեմբերի 3-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]