Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Էլեկտրաէներգիայի կորուստները նվազել են

Էլեկտրաէներգիայի կորուստները նվազել են

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի կորուստները հաղորդող և բաշխիչ ցանցերում վերջին վեց տարում նվազման միտում են արձանագրել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս են վկայում ընկերության տվյալները, որոնք ներկայացված են «Հայաստանի էլեկտրաէներգետիկան երեկ, այսօր և վաղը» զեկույցում: Եթե էլեկտրաէներգիայի կորուստները հաղորդող ցանցերում 2012-ին կազմել են 138, 2015-ին` 104, ապա 2016-ին`97 մլն կՎտ/ժ: 2017-ի առաջին կիսամյակում կորուստները հաղորդող ցանցերում 50 մլն կՎտ/ժ են եղել:

Բաշխիչ ցանցերում էլեկտրաէներգիայի կորուստները 2012-ին կազմել են 803 մլն կՎտ/ժ, 2015-ին` 687, 2016-ին` 587: 2017-ի առաջին կիսամյակում բաշխիչ ցանցերում կորուստների ծավալը 276 մլն կՎտ/ժ է եղել:

Էլեկտրաէներգիայի օգտակար առաքումը 2012-ին կազմել է 5329, իսկ 2016-ին 5454 մլն կՎտ/ժ, 2017-ի առաջին կիսամյակում` 2897 մլն կՎտ/ժ:

ՀԵՑ-ն էլեկտրաէներգիայի մատակարարումը հանրապետության ներքին սպառողներին իրականացնում է 110 կՎ 3170 կմ էլեկտրացանցի միջոցով, որը ներառում է 119 ենթակայան:

Էլեկտրաէներգիայի գնման կառուցվածքը 2017-ի առաջին կիսամյակի տվյալներով ունի հետևյալ տեսքը` 37 տոկոս հիդրոէլեկտրակայաններ, 32 տոկոս` Հայկական ատոմային էլեկտրակայան (ՀԱԷԿ), ջերմային կայաններ` 27 տոկոս, այլ` 4 տոկոս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]