Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Խորհրդարանը քննարկում է աշխատող մայրերին պետության աջակցությամբ դայակ վարձելու հնարավորություն տվող նախագիծը

Խորհրդարանը քննարկում է աշխատող մայրերին պետության աջակցությամբ դայակ 
վարձելու հնարավորություն տվող նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է աշխատող մայրերին երեխայի խնամքն աշխատանքի հետ համատեղելու դեպքում պետության կողմից աջակցություն ստանալու իրավունք տվող օրենքի նախագիծը: «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ օրենքի նախագծով առաջարկում են համապատասխան կարգ սահմանել, ըստ որի մինչև երեխայի երեք տարին լրանալը խնամքի արձակուրդում գտնվող մայրը մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքը աշխատանքի հետ զուգահեռ կազմակերպելիս կունենա կառավարությունից աջակցություն ստանալու իրավունք՝ կառավարության սահմանած կարգով:

«Ներկայացված նախագիծը պայմանավորելով ժողովրդագրական խնդիրներին որոշակի լուծումներ տալու հանգամանքվ՝ միջազգային փորձի ուսումնասիրություն ենք իրականացրել և պարզել, որ անգամ եվրոպական շատ երկրներում զբաղվածություն ունեցող մայրերի տոկոսը բավականին բարձր է՝ 75-80 տոկոս: Այսինքն՝ մենք կարող ենք ասել, որ ներկայումս ժողովրդագրական հաջող քաղաքականության բանալի է համարվում աշխատանքը և երեխայի խնամքը համատեղելու հնարավորությունը: Այսինքն՝ եթե մենք աշխատող մայրերին մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքի հարցում աջակցենք, դա նրանց թույլ կտա մտածել հաջորդ երեխան ունենալու մասին: Կարծում ենք, որ այս ծրագրի ներդրումը մեզ հնարավորություն կտա որոշակի առումով բարելավել ժողովրդագրական վիճակը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նախարարը:

Ներկայացված նախագծով մինչև երեխայի երեք տարին լրանալը խնամքի արձակուրդում գտնվող մայրերը մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում դայակ վարձելու հնարավորություն կստանան պետության աջակցությամբ: Պետությունը պատրաստ կլինի վճարել դայակի աշխատավարձի կեսը, սակայն ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի չափը՝ 55 հազար դրամ:

Նախարարը մանրամասնեց, որ սա ժողովրդագրական խնդիրներին լուծում տալու ընդամենը մեկ ուղղություն է՝ նշելով, որ առաջիկայում հնարավորություն կունենան խորհրդարանում առավել համապարփակ քննարկել ժողովրդագրական խնդիրների լուծման բոլոր ուղղությունները:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]