1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ռուսական ռազմակայանի զինծառայողները համատեղ վարժանք են անցկացրել ՀՀ ՌՕՈւ-ի եւ ՀՕՊ-ի ուժերի հետ

Ռուսական ռազմակայանի զինծառայողները համատեղ վարժանք են անցկացրել ՀՀ 
ՌՕՈւ-ի  եւ ՀՕՊ-ի ուժերի հետ

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանի հերթապահ ավիացոն ուժերը համատեղ վարժանք են անցկացրել ՀՀ ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանության զորքերի ուժերի ու միջոցների հետ՝ փոխգործակցության կատարելագործման նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազամական օկրուգի մամուլի ծառայությունում, վարժանքի ընթացքում մշակվել են օդային տարածությունը խախտած պայմանական օդային թիրախների հայտնաբերման, կալանման եւ ոչնչացման, օդային սահմանների եւ ռուսական զորամիավորման տեղաբաշման շրջանում գտնվող ստորաբաժանումների պաշտպանության եւ պայմանականորեն աղետի ենթարկված օդանավերին օգնություն ցուցաբերելու հարցերը:

Անցկացվող վարժանքի առանձնահատկությունն այն Է, որ թռիչքները կատարվում են բացառապես փորձառու օդաչուների կողմից, որոնք պատրաստված են օդային մարտեր մղելու զույգերի եւ օղակների կազմում բարձրլեռնային կլիմայական պայմաններում: Վարժանքին մասնակցել են շուրջ 300 զինծառայողներ եւ ավելի քան 50 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ Բուկ-Մ1, Ս-300Վ զենիթահրթիռային համալիրներ եւ «Էրեբունի» ռուսական ավիացիոն ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]