1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գլենդելում Ռեյգանի դիմակով կողոպուտ իրականացրած հայեր են ձերբակալվել

Գլենդելում Ռեյգանի դիմակով կողոպուտ իրականացրած հայեր են ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլենդելի ոստիկանությունը ձերբակալել է երեք անձի՝  երկու չափահասի և մեկ անչափահասի, ովքեր ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի դիմակներով առանձնատուն են կողոպտել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ձերբակալվածներից երկուսը հայ են՝ 20-ամյա Գագիկ Սարգսյանն ու 18-ամյա Նարեկ Մարտիրոսյանը: Մյուս ձերբակալվածի՝ անչափահասի անունը չի նշվում: Հայտնի է միայն, որ նա 17 տարեկան է:

Ձերբակալվածների մեքենայից դիմակներից բացի, հայտնաբերել են նաև հրազեն, տուժողի տանից թալանված թանկարժեք զարդեր և բանկային քարտեր:

Քննիչները հրապարակել են օգտագործված դիմակների լուսանկարները, որպեսզի նախկինում դրանցով արված այլ հանցագործությունների առկայության պարագայում դրանք ևս բացահայտվեն:

Գագիկ Սարգսյանն ու Նարեկ Մարտիրոսյանը ձերբակալվել են և տարվել բանտ, իսկ 17-ամյա տղան տեղափոխվել է անչափահասների համար նախատեսված կալանավայր: Բոլոր երեք տղամարդիկ էլ Գլենդելի բնակիչներ են:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]