Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՄԱԿ-ի ԳԱ-ն բանաձեւ Է ընդունել Օլիմպիադայի ընթացքում զինադադարի մասին

ՄԱԿ-ի ԳԱ-ն բանաձեւ Է ընդունել Օլիմպիադայի ընթացքում զինադադարի մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան (ԳԱ) ընդունել Է բանաձեւ Օլիմպիադայից մեկ շաբաթ առաջ եւ Պարալիմպիադայից մեկ շաբաթ հետո զինադադարի վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) կայքում:

«Միայն ՄԱԿ-ի անդամ պետությունները կարող են մարզիկներին անվտանգություն երաշխավորել Օլիմպիական խաղերի ժամանակ»,- ասել Է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը բանաձեւի ընունումից հետո: Զինադադարի շուրջը փոխհամաձայնությունը ձեռք Է բերվել ՄԱԿ-ի անդամ պետությունների միջեւ երկժամյա քննարկումից հետո:

Այն վերաբերում Է Հարավային եւ Հյուսիսային Կորեային, ինչպես նաեւ Օլիմպիադայի ապագա տանտեր-երկրներին՝ Ճապոնիային, Չինաստանին, Ֆրանսիային, ԱՄՆ-ին:

ՄՕԿ-ի հաղորդագրության մեջ ասված Է, որ բանաձեւը բոլոր ազգերին խաղաղությունը պահպանելու կոչ Է անում Օլիմպիադայից մեկ շաբաթ առաջ եւ Պարալիմպիական խաղերի ավարտից մեկ շաբաթ հետո: Օլիմպիադան տեղի կունենա հաջորդ տարի՝ 2018 թվականի փետրվարի 9-ից մինչեւ 25-ը Փյոնչհանում (Հարավային Կորեա), Պարալիմպիադան՝ մարտի 8-ից մինչեւ 18-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]