Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Նոյեմբեր

Էրդողանը Պուտինին հրավիրել Է «Աքքույու» ԱԷԿ-ի հիմքում առաջին բետոնի լցման արարողությանը


ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ն պլանավորում Է «Աքքույու» ատոմակայանի առաջին ռեակտորը գործարկել 2023 թվականին: Այդ մասին, ինչպես հայտնել Է ՏԱՍՍ-ը, ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մոտ ժամանակներս «Ռոսատոմ»-ը կսկսի նախագծի իրագործման գործնական փուլը: Մեր պլաններով՝ առաջին ռեակտորը կգործարկվի արդեն 2023 թվականին»,- ասել Է Ռուսաստանի ղեկավարը: Նրա խոսքով՝ «նախարարների եւ առաջատար ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ» բանակցությունների ընթացքում «առարկայորեն քննարկվել են Էներգետիկայի ոլորտում ռազմավարական փոխգործակցության հանգուցային ասպեկտները»:

Նա ճշտել Է, որ դա վերաբերում Է «Թուրքական հոսքին» եւ «Աքքույու» ատոմակայանի կառուցմանը: Էրդողանը Պուտինին հրավիրել Է «Աքքույու» ատոմակայանի հիմքում առաջին բետոնի լցման արարողությանը՝ հայտնելով, որ այն կկայանա «առաջիկա շաբաթներին»: Թուրքիայի ղեկավարն ընդգծել Է, որ երկրները մեծ նշանակություն են տալիս նախագծերը ժամանակին ավարտելուն:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ