1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պուտինի եւ Էրդողանի բանակցությունների մանրամասները հրապարակման ենթակա չեն. Պեսկով

Պուտինի եւ Էրդողանի բանակցությունների մանրամասները հրապարակման ենթակա չեն. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են երկկողմ հարաբերությունները, իսկ այնուհետեւ ընդլայնված կազմով խոսել են Սիրիայի մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, այդ մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա նշել Է, որ նախագահները դեմառդեմ զրուցել են երկու-երկուսուկես ժամ: Դրանից հետո բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով, որոնց մասնակցել են պատվիրակությունները: Բանակցությունները, Պեսկովի խոսքով, բարդ Էին, դրանց մանրամասները հրապարակման ենթակա չեն:

Նա այդպես Է պատասխանել Թուրքիայի նախագահի՝ վերջերս արած հայտարարության վերաբերյալ հարցին, որը կոչ Էր արել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի զորքերը դուրս բերել Սիրիայից: Պուտինը, ամփոփելով բանակցությունների արդյունքները, ընդգծել Է, որ երկխոսությունն արդյունավետ Էր: Նա հայտնել Է Թուրքիայից մի ամբողջ շարք մթերքների ներկրումը վերսկսելու որոշման մասին: ՌԴ նախագահի խոսքով՝ երկու երկրների համագործակցության մակարդակը գործնականում վերականգնված Է, երկկողմ առեւտրի ծավալը մեծացել Է 36 տոկոսով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]