1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սպասվող լրահոս. 14.11.2017

Սպասվող լրահոս. 14.11.2017
ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում: 
Այսօր` նոյեմբերի 14-ին, մեկնարկում է ՀՀ Ազգային ժողովի քառօրյա նիստը: Օրակարգում «Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծն է: 
Նոյեմբերի 14-ը Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այդ կապակցությամբ «Հաղթենք դիաբետը միասին» հիմնադրամը, ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպում է ավտոբուսով երթ: Միջոցառումը կմեկնարկի Ֆրանսիայի հրապարակից և կշարունակվի տարբեր փողոցներով: Ընթացքում կլինեն կանգառներ, անցորդներին կբաժանվեն թռուցիկներ, որոնք կպարունակեն ամփոփ տեղեկատվություն դիաբետի մասին:
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հանդես կգա  մամուլի ասուլիսով: Կներկայացվի «Երկիր Ծիրանի» կուսակցության պաշտոնական կայքէջը:
Ճարտարապետների միությունում կներկայացվի «Արցախյան հերոսներից՝ մերօրյա հերոսներ» թատերական ներկայացումը։ Միջոցառումն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողական խորհրդի կողմից՝ երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շրջանակներում։
ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանը տոնում է իր 70-ամյակը: Այս տարի լրանում է նաև Երևանի պետական կոնսերվատորիայի էստրադային-ջազային երաժշտության ամբիոնի հիմնադրման 20-ամյակը: Այդ առթիվ նախատեսված է տոնական համերգ, որը տեղի կունենա նոյեմբերի 15-ին: Այսօր` լրագրողների հետ հանդիպմանը, մանրամասներ կներկայացնեն Երվանդ Երզնկյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը:
Այսօր տեղի կունենա «Կին» միջազգային 14-րդ կինոփառատոնի բացումը։ Այս տարի կինոփառատոնը ստացել է ավելի քան 500 հայտ, որոնցից  60-ն ընդգրկվել են փառատոնի ծրագրում։ Հյուրերի ծրագրում կցուցադրվեն բազմաթիվ միջազգային մրցանակներ ստացած ֆիլմեր։ 
Հայաստանի ազգային պատկերասրահի Այվազովսկու ցուցասրահում Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակի համերգը։ Ծրագրում՝ հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները` նախատեսված փայտափողային-դաշնամուրային քառյակի համար։ Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։
Մարզական անցուդարձից. Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կկայանա Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2019 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Սերբիա հանդիպումը:
Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]