Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Տնտեսագետը Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմամբ լայնածավալ բարեփոխումներ է կանխատեսում

Տնտեսագետը Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմամբ լայնածավալ 
բարեփոխումներ է կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը լայնածավալ բարեփոխումներ է ենթադրում՝ հատկապես ինստիտուցիոնալ հարցերում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը: Նրա համոզմամբ՝ համաձայնագրի իրականացումը երկրին մեծ օգուտներ կբերի։ Հայաստանի՝ ԵՄ հետ առավել մերձենալու նպատակադրվածությունը բխում է ավելի ճկուն արտաքին քաղաքականություն վարելու անհրաժեշտությունից։ «Համաձայնագրի կնքվելու դեպքում Հայաստանը կդառնա յուրահատուկ կամուրջ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև։ Երկուսն էլ կարծես թե ուղիներ են փնտրում առաջ գնալու»,- նշեց տնտեսագետը և նկատեց, որ ԵԱՏՄ-ն տնտեսական նախագիծ է քաղաքական կոնտեքստով, իսկ ԵՄ-ն՝ երկարաժամկետ աշխարհաքաղաքական միություն։ 

Մարգարյանի կարծիքով՝ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը թույլ կտա Հայաստանի տեխնոլոգիական սեկտորի համար ներդրումներ բերել, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, ինչպես նաև էներգետիկայի։ 

Ակնկալվում է, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կստորագրվի նոյեմբերի 24-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]