Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պռոշյան գյուղում հայտնաբերված Մարիամիկը դեռեւս ընկեցիկի կարգավիճակ ունի, սակայն նրանով հետաքրքրվողները շատ են

Պռոշյան գյուղում հայտնաբերված Մարիամիկը դեռեւս ընկեցիկի կարգավիճակ ունի, 
սակայն նրանով հետաքրքրվողները շատ են

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում օգոստոսի 12-ին հայտնաբերված նորածինը դեռեւս ընկեցիկի կարգավիճակ ունի: Երեւանի «Մանկան տանը» գտնվող փոքրիկի մայրը մինչ այսօր չի ներկայացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Մանկան տան» տնօրեն Լիանա Կարապետյանն ասաց, որ դիմել է համապատասխան մարմիններին` հիվանդանոց, որտեղ գտնվել է երեխան, եւ ոստիկանություն՝ պարզելու արդյոք երեխայով որեւէ մեկը հետաքրքրվել է, թե ոչ: «Մինչեւ չլինեն համապատասխան փաստաթղթեր, մենք հիմքեր չունենք երեխային որդեգրման ենթակա դարձնելու»,-ասաց նա:

Մանկատան տնօրենն ասաց, որ երեխան նորմալ վիճակում է, սակայն դեռ հիվանդանոցում բժիշկները պարզել են, որ ունի սրտի արատ, մակերիկամների կիստաներ: «Երեխայով հետաքրքրվողները շատ են»,-ասաց նա:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Անուշ Դանիելյանի խոսքով` երեխայի հայտնաբերվելու օրից երեք ամիսը պետք է լրանա, եւ եթե այդ ընթացքում նրա մայրը չհայտնվի, երեխան կհամարվի որդեգրման ենթակա: «Նա դեռեւս  որդեգրման կարգավիճակ չունի»,-ասաց նախարարի մամուլի խոսնակը:

 Անուշ Դանիելյանի խոսքով` Հայաստանի ընդհանուր եւ մասնագիտացված 6 մանկատներում 648 երեխա է խնամվում: 2017 թվականին մանկատներ ուղեգրվել է 95 երեխա, որոնցից 45-ը՝ առողջական խնդիրներ ունեցող:

Փոքրիկ Մարիամիկին օգոստոսի 12-ին մայրը լքել էր Պռոշյան գյուղի դաշտում` ծառի տակ: Նրան տեղափոխել էին «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am