Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Spice Girls փոփ-խումբը կվերամիավորվի ամբողջ կազմով

Spice Girls փոփ-խումբը կվերամիավորվի ամբողջ կազմով
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Spice Girls բրիտանական փոփ-խումբը 2018 թվականին կվերամիավորվի ամբողջ կազմով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Sun-ը՝ վկայակոչելով մի աղբյուր:

«Բոլոր հինգ երգչուհիներն ամռանը գաղտնի բանակցություններ են վարել, եւ ի վերջո պայմանավորվել են վերամիավորվել 2018 թվականին: Նրանք աշխատելու են մի շարք նախագծերի վրա, որոնց թվում կլինի մեկ ալբոմ եւ հեռուստաշոուի հատուկ թողարկում»,-պատմել Է հրատարակության զրուցակիցը:

Նշվում Է, որ կոլեկտիվի վերամիավորման գլխավոր խոչընդոտը Վիկտորյա Բեքհեմն Էր, որն ավելի վաղ խափանում Էր Spice Girls-ի հյուրախաղերը՝ մնացած մասնակիցներին թույլ չտալով կատարել հին երգերը: «Վիկտորյային համոզելը բոլորի գլխավոր խնդիրն Էր»,-ընդգծել Է աղբյուրը:

Spice Grils-ը գոյություն Է ունեցել մինչեւ 2008 թվականը եւ դարձել Է աշխարհում աղջիկներից բաղկացած առավել մեծ ժողովրդականություն վայելող փոփ-խումբը: Խմբի կազմում Էին Վիկտորյա Բեքհեմը, Ջերի Հոլլիուելը, Մելանի Սին եւ Էմմա Բանթոնը: Spice Grils-ի՝ ամբողջ կազմով վերջին ելույթը կայացել Էր Լոնդոնում Օլիմպիադա 2012-ի ժամանակ. թիմը միավորվել Էր մեկ շոուի համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]