Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի ամենահարուստ 400-ից ավելի քաղաքացիներ կոչ են արել Կոնգրեսին՝ իրենց համար չնվազեցնել հարկերը

ԱՄՆ-ի ամենահարուստ 400-ից ավելի քաղաքացիներ կոչ են արել Կոնգրեսին՝ իրենց համար չնվազեցնել հարկերը

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 400 ամերիկացի միլիոնատերեր եւ միլիարդատերեր, այդ թվում՝ Ջորջ Սորոսը, իրենց ստորագրություններն են դրել Կոնգրեսին հղված ուղերձի տակ, որով կոչ են արել օրենսդիրներին՝ չնվազեցնել ունեւոր քաղաքացիների հարկերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նամակի հեղինակները սխալ են համարում հարուստ ընտանիքների համար հարկերի կրճատման վերաբերյալ հանրապետականցիների առաջարկությունն այն պահին, երբ ԱՄՆ-ի պետական պարտքը շատ մեծ Է, իսկ երկրի քաղաքացիների եկամուտների անհավասարությունն ամենազգալին Է 1920-ական թվականներից ի վեր:

Նրանք հորդորել են Կոնգրեսին՝ հավանություն չտալ օրինագծին, որը, իրենց կարծիքով, «Էլ ավելի կխորացնի անհավասարությունը» եւ կմեծացնի պետական պարտքը: Նրանք անհրաժեշտ են համարում չնվազեցնել ունեւոր քաղաքացիների հարկերը, այլ բարձրացնել դրանք:

Բիզնեսի եւ քաղաքացիների համար հարկերի կրճատումը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի կենտրոնական բաղադրիչն Է, որը կոչված Է խթանել ամերիկյան տնտեսության աճը եւ ստեղծել նոր աշխատատեղեր:

Կոնգրեսին հղված ուղերձն ստորագրողների թվում են՝ Ben & Jerry՚s Ice Cream ցանցի հիմնադիրներ Բեն Քոենը եւ Ջերի Գրինֆիլդը, հագուստի հայտնի դիզայներ Էյլին Ֆիշերը, ինչպես նաեւ ներդրող եւ ֆիլանտրոպ Սթիվեն Ռոքֆելլերը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]