1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կինոարվեստների ամերիկյան ակադեմիան Լոս Անջելեսում հանձնել Է պատվավոր «Օսկար»-ները

Կինոարվեստների ամերիկյան ակադեմիան Լոս Անջելեսում հանձնել Է պատվավոր «Օսկար»-ները

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինոարվեստների ամերիկյան ակադեմիան Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ) հանձնել Է պատվավոր «Օսկար»-ները կինեմատոգրաֆում ունեցած ձեռքբերումների համար: Ինչպես նոյեմբերի 12-ին հայտնել Է The Hollywood Reporter հանդեսը, արարողությունը տեղի Է ունեցել Hollywood & Highland ժամանցային համալիրում եւ փակ բնույթ Է կրել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այս տարի պատվավոր մրցանակների դափնեկիրներ են դարձել դերասան Դոնալդ Սազեռլենդը, ամերիկացի ռեժիսոր Չառլզ Բեռնեթը, կինոօպերատոր Օուեն Ռոյզմանը ու Բելգիայի եւ Ֆրանսիայի քաղաքացի հանդիսացող բեմադրիչ Անիես Վարդան: «Օսկար»-ի հատուկ մրցանակ Է հանձնվել նաեւ մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուին` նրա «Մարմին եւ ավազ» (2017 թ.) Էքսպերիմենտալ աշխատանքի համար:

Այն նկարահանվել Է վիրտուալ իրականության ձեւաչափով եւ պատմում Է մեքսիկացի անօրինական միգրանտների առօրյայի մասին: Բեմադրիչը, որն արդեն չորս անգամ «Օսկար»-ի մրցանակակիր Է դարձել, ստանալով հերթական պարգեւը, այն նվիրել Է «աշխարհի բոլոր անկյուններում հանգրվանած միգրանտներին» որոնք հաճախ «գաղափարախոսությունների եւ նախապաշարումների» պատանդ են դառնում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]